Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել:

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։«Ռետինե նավակով են եղել և 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։

Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։

Նավակը շրջձվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։ Նա հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։

Վարդան Թադևոսյանի խոսքով` ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ 

Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապի դուրս գալ չստացվեց։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*