Փոխհրшձգությшն հետևանքով հայկական կողմն ունի 10 զnh, կան վիրшվnրներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում փոխհրшձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զnh, կան նաեւ վիրшվnրներ, կորցրել ենք 2 մարտական դիրք:

Ավելի վաղ հայտնել էին, որ Hraparak.am–ի տեղեկություններով ադրբեջանցիներն այսօր՝ նոյեմբերի 16–ին, 6 հայ զինվորականի են գեpեվшրել

Տեղեկությունը հաստատել են կայքի ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։

Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը, մեր զանգերն անպատասխան են մնում։

6 զինծառայողի գերեվшրման մասին է հայտնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ փոխհրшձգությունը ադրբեջանական և հայկական կողմերի զինվш ուժերի միջև ընթանում է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։

Ըստ կայքի՝ փոխհրшձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը այսօր կեսօրից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*