Կյանքիս ամենաանքուն, բայց երջանիկ գիշերները. Լիլիթ Հովհաննիսյանը ամբողջովին ցույց տվեց նորածին որդուն (լուսանկար)

Լիլիթ Հովհաննիսյանը ամբողջովին ցույց է տվել  նորածին որդուն:

Նա նոր լուսանկարներ է հրապարակել:

Լուսանկարին կից Լիլիթը գրել է.

«ԿՅԱՆՔԻՍ հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»:

Նշենք, որ օրերս Լիլիթն առաջին անգամ բացահայտել էր, որ մայրացել է:

Երգչուհին նաեւ մանրամասնել էր, թե ինչու են որդուն Յան անվանելով:

«

Յան Վահրամի Պետրոսյան
Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*