ՇԱՏ ՀՈՒԶԻՉ… Այսօր՝ Հայկոյի մա հից օրեր անց, նրա որդին առաջին անգամ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը գրել էր, որ վախենում է որդուն հայտնել հոր մ ահվան մասին: Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես ու ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝

ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում․ – Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, ու դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ եւ զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։

Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար եւ կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։

Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել էր Անահիտ Սիմոնյանը։

Հայկոյի մա հից հետո նրա ու Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, առաջին անգամ հրապարակում է արել: Տասը տարեկան Արմանը հրապարակել է իրենց ջերմ լուսանկարը, որտեղ երեքով են:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*