Ավտովթարից հրաշքով փրկված Թամարա Գեւորգյանն ամիսներ անց վերջապես քայլել է

Երեկ տեղի է ունեցել «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերան։ Տեւական դադարից հետո բեմում էր նաեւ դերասանուհի Թամարա Գեւորգյանը։

Վերջինս սար սափելի վթարից հետո առաջին անգամ քայլել է հենց բեմում։

Հիշեցնենք, որ Թամարա Գևորգյանը ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3 անգամ ենթարկվել է վիրահատության։Վթարը տեղի էր ունեցել հուլիս ամսին։

Ժամը 18։30-ի սահմաններում Թամարան իր Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։

Դերասանուհու խոսքով՝ ինքն արագ չի վարել մեքենան, պարզապես կորցրել է մեքենայի կառավարումը։

Թամարան հրաշքով է փրկվել սարսափելի վթարից, ավելին՝ կանգնած է եղել ոտքը կորցնելու վտանգի առաջ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*