Որպես արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին… Ուստի, խնդրում եմ Ձեզ, որ… Լևոն Հայրապետյանի դստեր նամակը

Բարերար Lևոն Հայրապետյանի աղջիկը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին: Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգարժա՛ն պարոն Նախագահ Բաց նամակով ուզում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի

ունեցվածքի հանդեպ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով: Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ 1 տասնյակ բեռնատար և շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել

Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թվականին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ուզում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկան Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանն ու համայնքի գործող ղեկավար

Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար: Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառներ­ բերել: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սш նձազերծված պш տերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք, ու ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, բայց վերահաս պш տերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, սակայն վստահ եմ՝ ոչ նպատակները: Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր, քան երբևէ, պետք է տեր

կանգնեմ հայրիկիս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության հանդեպ ու գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին: Հարգանքով՝ Զարուհի Լևոնի Հայրապետյան»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*