Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ. Աննա Մկրտչյան

«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ: «Ֆաս» հրահանգը ստանալուց հետո այստեղի բոլոր զինվորական համազգեստով մարդիկ… նրանք որևէ դեպքում իմ և ձեր կամ, առավել ևս, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ ոչ մի կապ չունեն, էս մարդիկ Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են:

Զենքերը, իրենց ֆորմաները նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն զգա լավ, հարմարավետ, հանկարծ լրացուցիչ նոպաների մեջ չընկնի: Այս բազմահազարանոց մարդկանց ներկայությունը միայն դրա համար է»:

Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ խորհրդարանում իրավիճակը լարվեց, Ալեն Սիմոնյանը հրահանգեց անվտանգության աշխատակիցներին՝ Մկրտչյանին դուրս հրավիրել դահլիճից:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*