Փոփոխություն է կատարվել ԱՊՊԱ-ի ու տեխզննության հետ կապված. օրենքն ուժի մեջ է մտել

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ փոխվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի․

Եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում,

կամ ավտոտրանսպորտային միջոցն անցել է տեխնիկական զննություն, սակայն ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը,

և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել տեխնիկական զննությամբ բացահայտված անսարքությունը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*