Աղջիկս, խնդրում եմ, ինձ համար 1կգ կարտոֆիլ կգնե՞ս, արդեն 2-րդ օրն է ոչինչ չեմ կերել․ Ասաց սուպերմարկետում ինձ մոտեցած տղամարդը ու այդ ժամանակ…

Նման բան լսելով՝ շ ոկ ապրեցի: Համաձայն եմ, որ այսօր շատ են խա րդախությունները, սակայն այդ մարդու տեսքը վստահելի թվաց: Այդ մարդն ուղղակի մի քիչ կարտոֆիլ էր խնդրում: Ալկ ոհոլից հոտ նրանից չէր զգացվում,

գումար չէր մուրում, մաքուր հագնված էր, բայց կարտոֆիլ ու մակարոն էր խնդրում: Մի վայրկյանում գլխումս հարյուրավոր մտքեր ծագեցին: Սակայն վստահ էի, որ եթե երկու կգ կարտոֆիլ գնեմ, հաստատ չեմ աղքատանա:

Ես ձեռքով կանչեցի այդ տղամարդուն, մենք շրջեցինք խանութում: Արդյունքում ես նրան տվեցի կարտոֆիլով, մակարոնով, կարագով, թթվասերով, հացով եւ հավով տոպրակ: Միայն տեսնեիք նրա հայացքը. նա և ամաչում էր,

և երախտապարտ էր: Տղամարդը խնդրում էր հեռախոսիս համարը, որ հնարավորության դեպքում վերադարձնի գումարը: Ես էլ պատասխանեցի, որ ի սրտե օգնել եմ, և փոխարենը ոչ մի բան չեմ ակնկալում:

Այդ երեկո պայմանավորվել էինք ընկերուհիներիս հետ հանդիպել սրճարանում: Բնականաբար պատմեցի նրանց տեղի ունեցածի մասին: Եվ ի՞նչ եք կարծում: Ընկերուհիներս ծաղրեցին ինձ: Ինձ միամիտ, հիմար Եւ անխելք անվանեցին:

Ծաղրեցին, որ ավելի լավ կլիներ նրան տայի իմ աշխատավարձի քարտը, թող ամեն ամիս իմ փոխարեն ստանա: Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհիներիս իրականում չեմ ճանաչում… լուռ տաքսի կանչեցի եւ գնացի տուն: Ամուսինս առաջին

հայացքից զգաց, որ մի բան այն չէ: Երբ իմացավ ամեն ինչ, գրկեց ինձ եւ ասաց, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Գուցե այդ չորս հազար դրամի մթերքը անծանոթ մարդուն ապրելու ուժ տա, օգնի հավատալ, որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ… Գուցե ինձ Աստված էր ուղարկել այդ մարդուն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*