Հրաչ Մուրադյանը խնդրում է, որ հանրությունն իրենց օգնի երեխայի անվան ընտրության հարցում․ առաջարկեք անվան ձեր տարբերակները

Հրաչ Մուրադյանը բոլորովին վերջերս սկսել է անկաշկանդ խոսել իր նորաստեղծ ընտանիքի, ընտանիքում կատարված և դեռ սպասվող նորությունների մասին՝ խոսելով բաց ու առանց գաղտնիքների։

Երեկ երեկոյան Հրաչը հենց հիվանդասենյակից տիկնոջ հետ միասին ուղիղ եթեր էր մտել՝ հայտնելով իրենց համար անչափ մեծ կարևորություն ունեցող նորությունը․ լույս աշխարհ է գալիս նրանց առաջնեկը։

Չնայած զույգը և նրանց մտերիմները գիտեին նախապես, որ ծնվելու է աղջիկ, շատերը դեռ շարունակում էին պնդել, թե միևնույն է տղա է լինելու։

Եվ ահա աղջիկ բալիկը ծնվել է։ Ծնողները երեք անձնանուններ էին մտապահել, որոնցից մեկը պետք է վերջնականապես ընտրեին իրենց դստեր համար որպես անուն։

նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ ասում է, որ երեկ իրենց նախընտրած անուններից մեկը դուրս է եկել հավանական անունների շարքից։ Ապա նա խնդրում է իր էջի հետևորդներին օգնել իրենց դստեր անվան ընտրության հարցում։

Նա կարևորում է, որ անունը լինի կարճ, որ արտասանողները կրճատելու հնարավորություն չունենան, և լինի ինտերնացիոնալ, որ օտար միջավայրում ներդաշնակ հնչի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*