Թամարա Գեւորգյանը դեռ չի քայլում. դերասանուհին անվասայլակով լուսանկար է հրապարակել. անհնար է չհուզվել (տեսանյութ)

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրկին անվասայլակով է:

Լուսանկարից պարզ է դառնում, որ նա դեռ չի քայլում:

«Որովհետեւ փոթորիկներ տեսածի համար քամիներն ընդամենը դեմքի թեթեւ շոյանք են, ուրիշ ոչինչ», -լուսանկարին կից գրել է Թամարան:

Հիշեցնենք, որ Թամարան հրաշքով էր փրկվել, վերջերս նա 3-րդ անգամ վիրահատել է ոտքը, ինչից հետո էլ նրա պատվին խնջույք էին կազմակերպել:

Խնջույքի ժամանակ դերասանուհին սիրելիից շքեղ ծաղկեփունջ էր ստացել:

Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը,  նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*