ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 1-ին դասարանցիների ծնողները կարող են նպաստ ստանալ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Պետական նպաստների վերաբերյալ» օրենքի 18-րդ հпդվածով սահմանված են հրш տապ օգնության տեսակները և տրամադրման հիմքերը, որոնցից մեկն էլ ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելն է։ Իրավաբան.net-ը հաղորդում է, որ նույն օրենքի 20-րդ

հոդվածով էլ սահմանված է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։ 1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրшտապ օգնության

իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող էն ընտանիքը, որի անչափահաս անդամներից 1-ը ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: 2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է

տարածքային կենտրոն: 3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից 1-ը դիմել է երեխայի՝ 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեջ, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք: 4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող ամեն երեխայի համար: 5. Երեխայի 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեջ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*