Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան

Անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը ժամը 3-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում, այրել են Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու Mersedes մակնիշի ավտոմեքենան:

Մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան: Փոստանջյանի ամուսնու ավոմեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում:

Մեզ հետ զրույցում տիկին Փոստանջյանը հայտնեց, որ այս քայլը դիտավորություն է , նա դավադրություն է տեսնում, հաշվի առնելով տիկին Փոստանջյանի ընդդիմադիր կեցվածքը և այն, որ նա մշտապես հանդես է գալիս ներկայիս իշխանությունների քննադատությամբ:

Նշենք, որ այժմ Զարուհի Փոստանջյանն այցնում է 4 քրեական գործերով, որոնցից մեկը կոնկրետ կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*