Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 3 մլն դոլար կաշառք ստանալու համար։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 3 մլն դոլար կաշառք, իսկ Արմեն Գևորգյանին՝ 1 մլն դոլար կաշառք ստանալու համար։

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստն օգոստոսի 3-ին վերսկսվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Նիստին ներկա չէր Արմեն Գևորգյանը, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին տեղեկացրեց, որ Գևորգյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և մասնակցում է խորհրդարանի նիստին, ուստի՝ հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել նիստին։ Նա միջնորդեց դատաքննությունը հետաձգել։ Դատարանը բավարարեց միջնորդությունն ու նիստը նշանակեց օգոստոսի 10-ին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանն անցնում են կաշառքի գործով։

Մինչ այս նրանք, ինչպես նաև Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն անցում էին Սահմանադրական կարգի տապալման կամ Մարտի 1-ի գործով, սակայն ապրիլի 6-ին մեղադրյալներն արդարացվեցին՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անվավեր ճանաչման հիմքով։ 

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 3 մլն դոլար կաշառք, իսկ Արմեն Գևորգյանին՝ 1 մլն դոլար կաշառք ստանալու համար։

Ներկայում դատարանը քննում է հենց կաշառքի գործը։

Գևորգ Թոսունյան

news

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*