Ձախողել ենք, որովհետև Սիմոնը պետք է պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնասվածքներ ստանար. օգտատեր

Լրագրող, ֆեյսբուքյան օդտատեր Նանա Քնարը գրել է. «Կարեն Գիլոյանը ասում է, թե Սիմոն Մարտիրոսյանի պարագայում մենք ձախողել ենք։

Այո՛, որովհետև Սիմոնը պետք է մարզվեր ու պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնաս վածքներ ստանար։ Այդ գործը պետք է ԿԳՄՍ–ն ու պետական լիքը օղակներ անեին։

Տղերքը ու աղջիկները բոլորը չեմպիոններ են, անկախ նրանից ունեն մեդալ, թե ոչ, որովհետև այս երկրում բոլորը թքած ունեն սպորտի վրա ( ամենաշատը պատասխանատու մարմինները), ու իրենց հիշում են առաջնությունից առաջնություն։

Բայց նրանք մարզվում են գա րշահոտ ու նեխած դահլիճներում ու ստիպում հավատալ, որ կարևորը ներսի ուժն է, այլ ոչ պայմանները։

Նկարում դահլիճն է, որտեղ Սիմոնը մարզվում էր (2019 թ), իսկ շտանգաների խայտառակ պատմությունը բոլորդ գիտեք։

Հ.Գ. – պն. Գիլոյան, ձեզ շատ հարգելով, պետք է նշեմ ` ձախողումն այս բարդակն է» 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*