ՈՒՌԱԱԱ. Արթուր Ալեքսանյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ. ԲՐԱՎՈ

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆինն Արվի Սավոլայնենից

Առաջին մրցափուլում գյումրեցի ըմբիշը պարտերում հայտնվեց պասիվության համար, սակայն մրցակիցը չկարողացավ գլորում կատարել և բավարարվեց 1 միավորով: 0:1՝ 1-ին մրցափուլից հետո:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Արթուր Ալեքսանյանն ակտիվ էր և ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Նա կարողացավ գլորում կատարել ու հաշիվը դարձնել 5:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:

Կիսաեզրափակիչում օլիմպիական չեմպիոնը կմրցի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:15-ից: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուս Մուսա Եվլոևն ու լեհ Տադեուժ Միչալիկը:

Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով:

Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երկու մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ): Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ

news

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*