Պետական մի պաշ տոնյա «Եռաբլուր»-ում իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌ ԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ » շքանշանը թողել էր որդուս շի րմաքարին…Ուզում եմ ասել, որ… Արտակ Հովհաննիսյան

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշ տոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱ ՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ » շքանշանը թողել էր որդուս շի րմաքարին՝ ճիշտ համարելով

նվիրել այն բոլոր անմա հացած եղբայրներին: Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պատ երազմի ծա նրությունը առաջ նագծում տղաների ուսերին էր ըն կած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծ անրանում, երբ
սահմանում կրկին զի նվորներ են անմա հանում: Սակայն այս համատարած խավարում, տվյալ

անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու և միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխ րանքը, քանի որ նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք եւ գնահատում: Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանի որ դա

յուրաքանչյուրիս պար տքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծա ռայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով եւ խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ և ամենակարևորը՝ բոցավա ռեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*