ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ ամսվա ընթացքում ՀՀ տարածքից 3 զինվոր է անհետացել

Անցել է գրեթե 2,5 ամիս, սակայն իրավապահները դեռեւս փնտրում են մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքած ժամկետային զինծառայող Նարեկ Մկրտչյանին: Ի դեպ, իրավապահ համակարգում քննվում է այն վարկածը, որ չի բացառվում՝ զինվորը լքած լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, իսկ Կողբը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Իրավապահները վարկած ունեն, որ Կողբի բնակիչները բավականին սահմանին ծանոթ են, ու միգուցե զինվորը այդպես լքած լինի երկիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Այս դեպքից հետո հերթական զինվորների անեհտացման դեպքը արձանագրվեց: Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորական էին անհետացել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Ըստ էության՝ շուրջ 1 ամսվա ընթացքում երեք զինվոր է անհետացել է եւ որեւէ կերպ չեն կարողանում հասկանալ, թե որտեղ են նրանք:

Քնար Մանուկյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*