Հրապարակվել է կաշառակերության մեջ մեղադրվող ՃՈ պաշտոնյայի ոսկեզօծ պատերով առանձնատան տեսանյութը

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասում ճանապարհային ոստիկանության վարչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի առանձնատնից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Կադրերում երևում են ոսկեզօծ հարդարանքով մի քանի սենյակներ, խոշոր չափերի հասնող գումարներ, իսկ առանձնատան դիմաց կայանված է երկու թանկարժեք ավտոմեքենա։

Հետաքննության վարկածի համաձայն՝ ոստիկանության պետը ղեկավարել է հանցավոր խմբավորում, որի անդամները մի քանի տարի շարունակ փողի դիմաց Ստավրապոլի երկրամասում անցաթուղթ են տվել ցորենի ու իներտ նյութերի տեղափոխման համար, ինչը թույլ է տվել բեռներ տեղափոխել օրենքի խախտումներով։

Ընդհանուր առմամբ, հանցավոր խմբավորման անդամներն իրենց ծառայությունների դիմաց ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի։ Քրեական գործ է հարուցվել առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով:

Սաֆոնովը և հանցավոր խմբի վեց անդամներ, այդ թվում՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության դեպարտամենտի նախկին ղեկավար Ալեքսանդր Արժանուխինը ու տեսուչ Վիտալի Մելչիկովը, բերման են ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան

դիտեք տեսանյութը

Factor.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*