Ինչ հրատապ հարց լուծեց Վաղարշակ Հարությունյանը ու հեռացավ․ Նիկոլի ստրատեգիական որոշումը

Ինչ հրատապ հարց լուծեց Վաղարշակ Հարությունյանը ու հեռացավ․ Նիկոլի ստրատեգիական որոշումը

Տելեգրամյան togarma301 ալիքը, վկայակոչելով իր ունեցած աղբյուրները գրել է հետևյալը․

«Վաղարշակ Հարությունյանը, այսօր արդեն լինելով նախկին Պաշտպանության նախարար, հրավիրվել էր այդ պաշտոնին հիմնական երկու պատճառներով։

Առաջինը․ Մոսկվայի, մասնավորապես Շոյգուի համար նա հիանալի թեկնածու էր․

Երկրորդը․ Հաշվի առնելով նրա և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաղեմի կոնֆլիկտը, նա չէր գնա Քոչարյանի հետևից․ Ընդ որում, այդ կոնֆլիկտի պատճառով 20 տարուց ավել Վաղարշակ Հարությունյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Այստեղ գործում է հին ասույթը․ «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»․

Մյուս կողմից, Վաղուց արդեն թոշակի անցած Սուրեն Սահակյանը համաձայնեց օգնել իր վաղեմի ընդկեր Վաղարշակ Հարությունյանին՝ մաքրել Պաշտպանության նախարարությունը հին կլանին ենթարկվող կադրերից։ Դրա համար էլ նա ընդունեց ՊՆ առաջին տեղակալ լինելու առաջարկը․

Այստեղ պետք է նշել, որ Սուրեն Սահակյանը հիանալի մենեջեր է, նա հանդիսանում է ՀՀ Հարկային մարմնի հիմնադիրներից մեկը։ Նրա շնորհիվ կայացավ ՊԵԿ համակարգը։

Այս երկու անձանց առջև դրված էր հետևյալ խնդիրը․ մաքրել Պաշտպանության նախարարությունը հին կլանի մնացուկներից․ Մասնավորապես առաջնահերթ թիրախում էր գտնվում Պատրոն Դավոն՝ Դավիթ Գալստյանը։ Կարևոր էր ոչ միայն նրանից ազատվելը, այլև նրան ենթարկվող որոշ պաշտոնյաներից։

Վաղարշակ Հարությունյանին չհաջողվեց վերջնականապես մաքրել նախարարությունը, սակայն ամբողջ հանցավոր սխեման բացահայտվեց։ Այստեղ հարցը մնում է միայն նրանց հեռացնելը։ Իսկ դա ՀՀ կառավարության ձեռքում է։ Հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պահում է իր շահերին ծառայեցնելու համար։

Մենք վերջերս գրել էինք, որ Վաղարշակ Հարությունյանին դեռևս կհիշենք դրական իմաստով ու ջերմությամբ, երբ հասկանանք նրա առաքելության կարևորությունը։

Այս ամբողջ սխեման կազմակերպել էր ՀՀ վարչապետը։ »

Մեջբերման ավարտը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*