Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: 

Սմբատյանի խոսքով՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել: 

Ավելի վաղ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*