Գորիսի քաղաքապետի մասով որոշում է կայացվել. ինչ է սպասվում Առուշ Առուշանյանին

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։

Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ վ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել Առուշանյանի բնակարան, սակայն վերջինս տանը չի եղել:

Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն:

Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*