Գե րությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը կարևոր գրառում է կատարել

Գե րությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերում ողողված նյութերը։

Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ՝ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրական նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս:

Այս հանդիպումն ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն:

Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում,իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար:

Շնորհակալ եմ բոլորից»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*