Արգիշտի Քյարամյանն առաջիկա օրերին կարող է գերազանցել Սերժ Սարգսյանի անհավանական «ռեկորդը», որի համար անհրաժեշտ եղավ 43 տարի

2021 թվականի հուլիսի 12-ին Արգիշտի Քյարամյանն, ազատվելով ՔԿ պետի տեղակալի պաշտոնից, նշանակվեց ՔԿ պետ:

30-ամյա Քյարամյանը սկսել է աշխատել 2013 թվականից, այդ ընթացքում զբաղեցնելով ավելի քան 10 պաշտոն:

Ստորև ներկայացնում ենք նրա աշխատանքային կենսագրությունը.

2013-2014 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016 թ. հունիսի 1-ից մինչև 2018 թ. հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2018 թ. հունիսի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում՝ զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2019 թ. մարտի 1-ից մինչև 2020 թ. մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

2020 թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020 թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020 թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

2020 թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Այսպիսով, մենք հաշվեցինք 14 պաշտոն, որոնք Քյարամյանը հասցրել է զբաղեցնել իր 8-ամյա աշխատանքային կարիերայի ընթացքում:

Նա այս ցուցանիշով մոտենում է օրինակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր ցուցանիշը գրանցել է 43 տարվա աշխատանքային կենսագրության ընթացքում.

1975-1979 թթ.-Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝  խառատ

1979-1988 թթ․-ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական

1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն

1990 թ. — Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր

1993-1995 թթ. — ՀՀ պաշտպանության նախարար

1995-1996 թթ. — ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար

1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար

1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար

1999-2000 թթ. — ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

1999-2007 թթ. — ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

2000-2007 թթ. — ՀՀ պաշտպանության նախարար

2007-2008 թթ. — ՀՀ վարչապետ

2008-2018 թ.-ից` ՀՀ նախագահ:

2018 թ. ՀՀ վարչապետ

Քյարամյանը, եթե այս տեմպերով շարունակի, արդեն առաջիկա օրերին կարող է գերազանցել Սերժ Սարգսյանի ցուցանիշը, իսկ այս պահին նա իր տարիքային խմբում ուղղակի անվիճելի առաջնորդ է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*