
Մարտական գործողությունները շարունակվում են սահմանի ամբողջ երկայնքով․ թշնամին անցել է օջախային կռիվների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնը։
«Երեկ Մարտունիի ուղղությամբ թշնամուն հաջողվել է երկու դիրք վերցնել․ այդ հատվածում թեժ մարտեր են ընթացել՝ օգտագործվելով տարբեր միջոցներ՝ օդուժ, զրահատանկային միավորներ, հրետանի, հետևակ։
Բայց ընդհանուր ռազմաճակատի ամբողջ երկայնքը վերցրած, ընդգրկվածությունը և թեժությունը նման չէ առաջին 15 օրվա մարտերին, առանձին գրոհող և դիվերսիոն խմբեր են գործում, փորձում են առանձին լոգիստիկ ցանցային կապուղիների, բնակավայրերի կապուղիների հաջողություններ զարգացնել։
«Ադրբեջանական բանակի և հարակից տեռորիստական խմբավորումների հարձակողական մեծ թափը կոտրված է,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։-Ունենք դիրքային բարելավումներ. կասեցնում ենք Բերձորին սպառնացող վտանգը»։
Հովհհանիսյանի խոսքով՝ Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա , իսկ ահաբեկիչներին օգտագործում է որպես թնդանոթի միս։
Մանրամասն՝ տեսանյութում։
Оставить комментарий