Վարկը 270 մլն դոլար է, որի մեծ մասը՝ 200 մլն դոլարն արդեն ծախսված է, խոսքը մնացածի մասին է։ Ցավոք, աշխատանքներն ավարտին չհասան մինչև ժամկետի ավարտը։ Պատճառները տարբեր են, և դրա մասին չեմ խոսի։ Վարկի մարման երկարաձգման հարց է առաջացել, սակայն այս թեմայով կան ու այս պահին էլ ընթանում են բանակցություններ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին, անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ն հարժարվում է ռուսական վարկի մի մասից։
Նա ասաց, որ որքանով իրեն է հայտնի է, դեռևս չի ստացվել պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դա չի նշանակում, որ հարցը փակ է։
Оставить комментарий