ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք…
Ով տեղից հելնում ա, խոսում ա դատավորների գույքային դրությունը ստուգելու մասին…
Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք, նոր անցեք դատավորներին:
Ոնց եմ ափսոսում, որ հնարավոր չի ստուգել, թե էսօրվա շատ «ընտրյալներ» ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում…
Դե փոխադրամիջոցների մասին էլ չխոսեմ…
Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական:
Առաջինը պատրաստ եմ վեթթինգվել ես…
Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք…
Ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք (եթե կարող եք)…»:
Оставить комментарий