«Ահավոր վատ էին հագցրել ու դեմքը ներկել». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա, երբ քվեարկությունն ավարտված է, ու դրա վրա ՖԲ-յան գրառումները չեն կարող ազդել, ասեմ, որ մեր մասնակիցը պոտենցիալ շատ լավն էր, սակայն նրան ահավոր վատ էին հագցրել ու դեմքը ներկել թե անճաշակության, թե նրա բնական գեղեկցությունը հնարավորին չափ թաքցնելու, թե նրա շարժուձևը մաքսիմալ կաշկանդելու, հետևաբար, նրա համար անհարմարավետության զգացում ստեղծելու առումով, որի հետևանքով էլ հնարավոր է նա շատ անբնական էր շարժվում, լարված էր ու ձայնին լավ չէր տիրապետում։

Ճոռոմ էր, պաթետիկ, անճաշակ, պլպլան ու անհարմարավետ։

Գոնե մի անգամ հարևան վրացիներից օրինակ վերցրեք՝ նրանց պարզ, ճաշակով, գունագեղ, մանկական ու անուշիկ ձևավորումից։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*