Էրդողան մենք այլևս 18 -րդ կամ 19 -րդ դարում չենք , իսկ Օսմանյան կայսրության օրերն ավարտվել են . Հունաստանի ԱԳՆ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը դիմել է Թուրքիային ասելով , որ պետք է հասկանան թուրքերը ՝ Օսմանյան կայսրության օրերն ավարտվել են, կոչ անելով Թուրքիային պահպանել միջազգային իրավունքները:

«Թուրքիան պետք է վերջապես հասկանա, որ այլևս չի կարող իրեն պահել այնպես, կարծես մենք գտնվում ենք 18 -րդ կամ 19 -րդ դարում», — ասել է Նիկոս Դենդիասը Կիպրոսի իրադարձությունների վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, անդրադառնալով Էրդողանի մտադրություններին Վարոշա առողջարանային քաղաքի մասամբ վերաբացմանը:

«Օսմանյան կայսրության օրերն ավարտվել են … Միջազգային իրավունքները և ծովային սահմանների մասին օրենքի հարգանքը պետությունների միջև հարաբերությունների կարգավորման կարևոր սկզբունքներն են: Դա գիտակցելը ձեռնտու կլինի առաջին հերթին թուրքական հասարակությանը, որի մեծ մասը կարծում եմ արդեն կիսում է այս տեսակետները», — ասել է Դենդիասը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*