Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ

Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է ստանալ այն մարտական դիրքի լուսանկարները, որի վրա հուլիսի 28-ին հա րձակվել են ադրբեջանցիները։

Կադրերում կրակոցների և արյան հետքեր են երևում, որոնք վկայում են մարտերի մասին։

Հիմա Կութ գյուղ տանող ճանապարհը (հենց դիրքերի տակ) փակել է ռազմական ոստիկանությունը։

Հիշեցնենք` դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*