Ջիվան Գասպարյանին ծափերով ճանապարհեցին (ֆոտո)

ՀՀ ժողովրդական արտիստ, լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մարմինը Արամ Խաչատրյանի համերգասրագհից դուրս բերեցին  ծափողջյունների ներքո:

Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտն են տվել բազմաթիվ մշակույթի, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հարազատներ: Ներկա են գտնվել նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

 Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*