Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։

Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ ներկա պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։

 Auroranews-ի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ Գեղարքունիքի ուղղությամբ անկանոն կրակոցները դեռ շարունակվում են, բայց ոչ ինտենսիվ։

Վիրավորների վերաբերյալ էլ հստակեցրինք՝ ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային։

Երեքի վիրավորումն էլ ստորին վերջույթների շրջանում են, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*