3-րդ վիրահատությունս է, հույս ունեմ՝ կքայլեմ, շատ պլաններ կան, որոնք կիրականացնեմ անվասայլակով. Թամարա Գեւորգյանի նոր գրառումը՝ սարսափելի վթարից հետո (տեսանյութ)

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը հայտնել է, որ սարսափելի ավտովթարից հետո վաղը 3-րդ անգամ վիրահատվելու է:

Դերասանուհին նաեւ նշել է, որ հնարավոր վիրահատությունից հետո շատ պլաններ ստիպված լինի իրականացնել անվասայլակով: Թամարան հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում կքայլի:

Հիշեցնենք, Starnews-ը արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը ավտովթարի էր ենթարկվել: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ հրաշքով է փրկվել:

Դերասանուհին այս շրջանում դեռ հիվանդանոցում է, պատրաստվում է վիրահատության: Թամարան ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել և դրանց կից գրել է. «Ժպտացեք: Անկախ ամենից»:

Հավելենք, որ Թամարան ոտքի լուրջ վնասվածք է ստացել.

«Երբ նայում եք լուսանկարներին, պարզ է դառնում, որ հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը,  նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*