Հենց այդ պատճառով ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին… Երգահան Ռիչարդ Մադլենյանի ջախջախիչ պատասխանը Փաշինյանի որդուն քննադատողներին

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ:
Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը ու քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Առհասարակ, մարդուն գաղտնի նկարելը, որևէ նպատակով օգտագործելու համար, անբար ոյականություն է: Հասարակության արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պիտի լինի: Խելացի ու զարգացած հասարակության դիրքորոշումը

նկարողի նկատմամբ պետք է լինի պատ ժիչ: Սակայն որովհետև մենք դեռ բավականին հեռու ենք խելացի ու զարգացած հասարակություն կոչվելուց, այդ իսկ պատճառով մեզ մոտ տուժում է նկարվողը, ոչ թե նկարողը: Ըստ Ձեզ, պաշտոնյայի որդին կաշկանդվա՞ծ է լինել իրեն նախընտրելի վայրում, լսել ու պարել նախընտրելի երաժշտության ներքո: -Յուրաքանչյուր

անձ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում՝ առավել ևս եթե այն չի վնասում որևիցե մեկին: Եվ մի փոքր հավելում, 39 տարի ապրում եմ ՀՀ-ում և 1-ին անգամ եմ մասնակցում մի միջոցառման, որտեղ ութ ժամ պարել եմ վարչապետի որդու հետ ու նույնիսկ չեմ իմացել, որ նա Նիկոլի որդին է: Դրա համար ես ծափահարում եմ Աշոտ

Փաշինյանին նման զուսպ պահվածքի համար: Այո՛, հայ ազգը սովոր է, երբ պաշտոնյայի տղան 150 մետրանոց սեղան էր բացում եւ էնքան միս էր լա փում, էնքան լակ ում, որ վերջում բոլորին վիրավ որում էր, հետո մի քանի հոգու կրա կում էր, հետո մի երկու աղջկա «տանում ընկերոջ վրայից», ամեն ինչ հարամում, վերջում էլ մի 10,000 դոլար չրփում էր համապտասխան պաշտոնյայի դեմքին ու առանց պատասխան տալու ապրում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*