Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու. Իշխան Սաղաթելյան

Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանց ագործ խու ժանին. Հատ-հատ պատասխան են տալու: Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՅԴ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, որին քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել, բայց նրան հաջողվեց խուսափել: Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում:

«Սրանք թուրք են, մարդ չեն: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու: Թող բոլորը դա իմանան: Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն: Նիկոլը պտի տուն էթա, որ երկիրը փրկենք էս բռնա պետությունից: Ուրիշ բան չի լինելու, չի քննարկվում, էդ ես խոստանում եմ իմ ընկերների ու ժողովրդի անունից: Ինքը խուժան ա»,-ասաց նա եւ մտվ ՀՅԴ գրասենյակ:

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նիկոլ Փաշինյանի անցնելուց հետո ոստիկաններն առանց զգուշացնելու սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունը հայտնել է 25 բերման ենթարկվածի մասին:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*