ԿԵՑՑԵՔ․ Ֆրանսիայի ՀԶՈՐ քայլը հանուն արդարության. Ահա, թե ինչ է պատրաստվում անել Մակրոնը.

{"source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605267901561","subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1605267734626","source":"other","origin":"unknown"}

Armlur.am-ը գրում է. Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որ գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամար տության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմ ական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել է Հայաստանի ու հայ ժողովրդի հետ իր բարեկամության վերաբերալ, ինչպես նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամար տության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Իսկ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ընդունել է Երեւանում դեսպանատների դիմաց ակցիա անող հադրութցիներին, որոնք տեղահ-անվել են պատերազմի հետեւանքով: Ջոնաթան Լաքոտը լսել է նրանց եւ ասել, որ Ֆրանսիան գիտե իրենց խնդիրը, բարձրաձայնում է այն,

եւ բաց դուռ կապահովի նրանց խնդիրը լսելի դարձնելու համար: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ երկրի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Ֆրանսիան ասել է, որ եռակողմ համաձայնագրում պետք է լինի Հայաստանի շահը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղում տեղահ-անված բնակչության վերադարձի խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*