ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է՝ դե ստացեք. Տիգրան Վարդանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ապացույց եք ուզու՞մ, որ Շուշին հանձնվել է: Դե ստացեք: Տեսանյութի մեջ երևացող սև «կետերը» ադրբեջանցիներն են: Սրա մասին նախապես տեղյակ են եղել և կապիտուլյանտը և Արցախի խամաճիկը: Տեղյակ են եղել և ոչինչ չեն արել:

Չնայած լավ էլ արել են` նահանջ հրաման են տվել, որպեսզի ադրբեջանցիները հանգիստ մտնեն Շուշի, իսկ Շուշին հանձնվել է նոյեմբերի 5-ին:

Նոյեմբերի 5-ից մինչև 9-ը 100-ավոր տղաներ են իրենց կյшնքը տվել Շուշիի համար, մինչդեռ պաշտպանելը ավելի հեշտ էր, քան կրկին ազատագրելը:

Հ.Գ. Էս էն զորքն ա, որ առանց դժվարության հասել ա Շուշի: Էս Չանախչին անցնելու ժամանակ ա` Չանախչիից եկել են Սղնախ, Սղնախից` Քարինտակ, իսկ Քարինտակից` Շուշի: Ամբողջ ճանապարհին ինչի՞ չեք սատկացրել»:

Նշենք, որ Auroranews-ը տեսանյութի հետ կապված պարզաբանում է փորձել ստանալ ՊՆ-ից, սակայն առայժմ չենք կարողացել կապ հաստատել աշխատակիցների հետ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*