«Ինքը Աշխարհ Ա Ու Ինքը Հայրենիք Ա» Ի՞նչ Է Պատմում Որդու Մասին Ալբերտի Մայրը

Երեկ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենրտորնում բացվել է Ալբերտ Հովհաննիսյանի անվան Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունք։

Բացմանը ներկա են եղել նաև Ալբերտի ծնողները, ովքեր իրենց բացառիկ արժանապատվությամբ են դրսևորում պшտերազմի և հետպшտերազմական դժվարին օրերում։

Ալբերտի հայրը, խոսելով որդու մասին, նշել է, որ իր զավակը հավատացել է, որ իր անձնվեր մասնակցությունը, ամեն մի կրшկոցը կարող է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել, նպաստել հայկական կողմի հաղթանակին, ուստի օր ու գիշեր պատերազմել է։

Ալբերտի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, խոսելով որդու մասին, նշում է, որ նա անսահման համեստ, համբերատար, քաջ ու խիզախ, մեծ հումորի զգացումով երիտասարդ է եղել։

Նա զավակի մասին միշտ խոսում է ներկա ժամանակով, քանի որ իր զավակը կա, իրենց հետ է, միշտ հիշեցնում է իր մասին։

Ինքը ամենա ամենան ա, ինքը աշխարհ ա, ինքը հայրենիք ա,- ասում է Մանիկ Աճեմյանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*