Ոչ մեկ իրավունք չունի ինձանից նման բան պահանջի. Մարտունու քաղաքապետը Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին

Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է…

Ոչ մեկ իրավունք չունի ինձանից նման բան պահանջի: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը` անդրադառնալով  հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը Մարտունի քաղաքից ապամոնտաժելու մասին համացանցում տարածված լուրերին:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տեղադրված արձանը, որի պաշտոնական բացումը դեռ չի եղել:

«Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է, արձանը բացել է ու նման խոսակցություններ են տարածվում, այս թեմայով մենք նաեւ հայտարարություն կտարածենք»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ արձանի տեղադրման վայրի վերաբերյալ կա ավագանու որոշում եւ եթե նույնիսկ տեղափոխվի պետք է ավագանու որոշում լինի:

«Մի կարդացեք համացանցում տարածված լուրերը, կա ավագանու որոշում եւ արձանի տեղադրման վայր է ընտրվել»,-ասաց նա:

Հարցին, թե ադրբեջանցիները պահանջել են արդյոք ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը, նա ասաց, որ նման բան չի քննարկվում:

Նշենք, որ գարեգին Նժդեհի արձանը ստեղծվել է «Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր խաչատրյանի մտահաղացմամբ եւ ֆինանսավորմամբ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*