
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին

Հիշեցնենք, որ Մարալը գե րեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու…
Կարմիր Խաչի աշխատակիցներն այսօր տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը Անի Նաջարյանը:
Նա նշեց, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:
Հիշեցնենք, որ Մարալը գե րեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Եվրոդատարանը հաստատել էր, որ Մարալը գտնվում է Ադրբեջանում՝ որպես գե րի։

Մարալ Նաջարյանը երկքաղաքացի է՝ Լիբանանի և Հայաստանի։
Оставить комментарий