Վստահում ե՞ք արդյոք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին..Իսկ դու՞ք գիտեք, թե հարցվածների քանի տոկոսն է վստահում Նիկոլ Փաշինյանին․․

Վստահում ե՞ք արդյոք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարցվածների 85.1%-ը վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 46.6%-ը լիովին վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 38.5%-ն էլ նշել է, որ ավելի շուտ վստահում է:

Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն ԱրամՆավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 46.6%-ը, ավելի շուտ վստահում է 38.5%-ը, իշխանություններին լիովին վստահում է 19.4%-ը, ավելի շուտ վստահում է 38.1%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 7%-ը, ավելի շուտ վստահում` 21.7-ը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2%-ն, իսկ ավելի շուտ վստահում է 13.6%-ը»,— ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*