Ժողովուրդ, էս ի՞նչ եք անում. ԱԺ-ում կրքերը թեժացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն 10 տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից հեռացել է 372 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ՝ չհաշված 2020 թվականի տվյալները: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Գևորգյանին պատասխանը չուշացավ. «Էտ սիրտներդ կպայթեր չէ՞, թե ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են: Հիշեցնեմ ձեզ, որ ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարտվել Հայաստանը: Եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որտեղ ձեզ համար ամեն ինչ նորմալ է, ապա ես առաջարկում եմ գնալ օդանավակայան, հարցնենք, թե ինչու են զանգվածաբար լքում Հայաստանը, գալի՞ս եք: Այո, արտագաղթ է, չհամարձակվեք ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»,-ամբիոնից հայտարարեց Արման Աբովյանը:

Աբովյանի ելույթին արձագանքեց իմքայլական պատգամավորներից մեկը:

«Ո՞վ էր: Չհամարձակվեք ինձ ընդհատել»,-հայտարարեց Աբովյանը՝ արձագանքելով իմքայլականին:

«Մի հատ հարց ունեմ, էտ որ խոսում եք տարածաշրջանից, գոնե մեկդ մի անգամ խոսե՞լ է Արցախի օկուպացման մասին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ օկուպացվել է Արցախի տարածքի 75 տոկոսը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*