Լոռու Մեծ Պարնի և Մեծավան համայնքներում կիրականացվի բնակչության տարհանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մեծ Պարնի համայնքում, իսկ փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ին,

Մեծավան համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ, որի ընթացքում փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*