Ջաղացաձորի բնակիչը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին․ ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։

Քրեական հետախույզները ճշտեցին, թե խոսքը որ տան մասին է, զրուցեցին տուժողի հետ։ Պարզվեց, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով նրա բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400 000 դրամի էր։

Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:

31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։

Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*