11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում

EnterTrain-ն ներկայացնում է 11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում:

Ինչպես տնտեսել ջեռուցման վրա

1 Ջերմության մի մասը, որը տալիս են մարտկոցները, չեզոքացնում է պատերից ներթափանցող ցուրտը: Պատին մի քիչ ռադիատորի չափը գերազանցող փայլաթիթեղ կպցրու: Այս հնարքը 2-3 աստիճանով կավելացնի տարածքի տաքությունը:

2 Եթե հին փայտե պատուհանները փոխել չի ստացվում, աշխատիր առավելագույնս հերմետիկացնել դրանք: Պատուհանի փեղկերի միջև անցքերում կաուչուկ դիր, իսկ պատուհանի և շրջնակի միջև անցքը կպցրու սիլիկոնի հիմքով հերմետիկ նյութով:

3 Բայց հաճախ ժամանակակից պատուհանները ևս կարող են ցուրտը ներս թողնել: Ստուգիր՝ արդյոք ճիշտ կարգավորված է բռնակը և արդյոք ճիշտ է դրված պատուհանի սեղմման ռեժիմը: Ուշադրություն դարձրու նաև սեղմող ռետիններին. եթե փչացել են, փոխիր: Այս միջոցները կօգնեն ևս 1-2 աստիճան ջերմություն պահպանել:

4 Ահա այսպիսի կատվիկը չի թողնի, որ քամին թափանցի սենյակ: 🙂

5 Ջեռոցում ուտեստներ պատրաստելուց հետո դրա դուռը բաց թող, որպեսզի լրացուցիչ ջերմությունը տարածվի սենյակում:

6 Եթե տարածքում շատ ցուրտ է, այսպիսի էկոլոգիական տաքացուցիչ պատրաստիր: Էլեկտրականություն չի սպառում, իսկ ջերմությունը բավարար է ողջ սենյակը տաքացնելու համար:

7 Վառ արևոտ օրերին վարագույները բացիր, որ առավելագույնս լույս և ջերմություն գա ներս: Բայց հենց արևը մայր է մտնում, պատուհանները դադարում են ջերմություն փոխանցել, ընդհակառակը՝ նպաստում են տան սառելուն: Դրանք փակիր մուգ վարագույրով:

8 Ձմռանը մեծ կահույքը հեռացրու տաքացուցիչներից ջերմության տարածմանը չխոչընդոտելու համար: Պահարաններն էլ կարելի է դնել սառը պատերի երկայնքով:

9 Բարձր մազիկներով գորգը հատակին մինչև 1 աստիճան ջերմություն է պահում:

10 Տաք լոգանքից հետո լոգարանի դուռը բաց թողեք:

11 Բարձր հարկերի բնակիչները լավ կլինի՝ մասամբ փակեն օդափոխությունը 0,5-1 աստիճան տաքություն պահպանելու համար:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*