
Այսօր լրագրողները պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին՝ ելա՞կն էր կարեւոր բանակի համար, թե՞ զրահաբաճկոնը, զինվորի հանդերձանքը՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ե՛վ սնունդը, ե՛ւ հանդերձանքը, երկուսն էլ անչափ կարեւոր են:

Եթե խոսք է գնում աութսորսինգով սնունդը բանակի համար կազմակերպելուն, ապա գաղափարն իմ ժամանակ է ծնվել, որպեսզի նյութատեխնիկական, կամ թիկունքային ապահովման խնդիրներն իրականացվեն քաղաքացիական կազմակերպություններով, բայց հաշվարկներ ենք արել, այդ հաշվարկների մեջ չենք կարողացել տեղավորվել:

Այնուհետեւ թե ինչ միջոցներ են ավելացրել, պետք է իրենց հարցնել: Ես գտնում եմ, որ հանդերձանքը շատ կարեւոր է: Այս պшտերшզմի ժամանակ էլ, նախկին պшտերшզմի ժամանակ էլ եղել են դրվագներ, որ մարդկանց բացատրել եմ սննդի եւ մարտական գործողության անընդհատության իրականացման տարբերությունները:
Երբ ես վիրավnրվել եմ, իմ վիրավnրվելու ժամանակ 3 օր ես սնունդ չեմ ընդունել: Ոչ թե նրա համար, որ սնունդ չի եղել, այլ՝ ժամանակ չի եղել: Ապրիլյան պшտերшզմի ժամանակ հիմա ասում են, որ ստուգել են եւ մեր հերոսի՝ Ռոբերտ Աբաջյանի ստամոքսում ոչ մի բան չի եղել: Կարող է պատահի: Ոչ թե նրա համար, որ սնունդ չի եղել, այլ՝ ժամանակ չի եղել:
Նույնը՝ հրամանատարներից մեկի հետ զրուցելու ժամանակ, որը մեծ կորուստներ էր տվել հենց սննդի ընդունման ժամանակ, երբ իրենք պետք է տարբեր տեղեր տեղակայված սնունդ ընդունեին, ես բացատրել եմ իրեն՝ հիմա ինչքան կերազեիր, որ այդ զnhված զինվորները սոված լինեին, ծնողն ինչքան կերազեր՝ թող մեկ ամիս սոված լինեին, բայց կենդանի լինեին:

Մարտшկան գործողությունների ժամանակ շատ կարեւոր է: Երբ մարդը տուն է կառուցում ու տան ինչ-որ մի հատվածը պետք է կառուցի, վերջացնի, նույնիսկ ճաշի ժամանակ երբ կանչում են, ասում է՝ վերջացնեմ, նոր գամ:
Այդպես է նաեւ մшրտական գործողությունների ժամանակ»:
Оставить комментарий