Ջաբրայիլում չորս шճյուն է հայտնաբերվել. ինքնությունները հայտնի են

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 шճյուն, որոնցից երեք քաղաքացիական անձինք են։ Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։«Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի Մարինե Հայրապետյանն է։

Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Զինծառայողի հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով նա եղել կամավորական ջոկատից»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Ֆիզուլիում և Որոտանում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1251 զո հված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*