Արդեն գնել էինք իմ հարսանյաց զգեստը… Պшտերшզմը երբ սկսվեց, չէի ուզում գնար, լացում էի… շատ դժվար էր հեռու մնալ էն մարդուց, ում կյանքիցդ շատ ես սիրում

Անկարելի է ուղղակի կարդալ եւ չարտասվել։ Մենք երկու տարի ընկերություն ենք արել, ինքը ծառայության մեջ էր, շատ դժվար էր հեռու մնալ էն մարդուց, ում կյանքիցդ շատ ես սիրում։ Իմ ծնողները դեմ էին մեր շփմանը։ Հիշում եմ էդ օրը,

որ զանգեցի իրեն ասում էր՝ կյանքս չմտածես հեսա ծառայությունս վերջացնեմ միասին փախնելու ենք ու մեզ ոչ֊մեկ չի կարա բաժանի ու տենց էլ եղավ…
Հուլիսի 9-ն էր։ Վերջապես մեր էսքան սպասված օրը եկավ։ Ամուր գրկել էր ու ասեց, որ շնորհակալ ա ինձ որ 2 տարի սպասել եմ իրան։ էդ իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր…

Օգոստոսին արդեն միասին էինք։ Ծնողներս չէին խոսում հետս։ Ճիշտ ա ես ցավեցրել եմ իմ ծնողներին երջանկությունս կառուցելու համար, բայց ծնողներս տեսնելով, որ ես իրոք երջանիկ եմ հաշտվեցին… Արկադիս գիտեր, որ իմ երազանքներից մեկը բժիշկ դառնալն է ու չուզեց, որ իմ ուսումը կիսատ մնա ամեն ինչ թողեց ու միասին

եկանք Երևան, բայց խոստացավ, որ քննություններս բարձր ստանամ կգնանք ու հարսանիք կանենք, նույնիսկ գնել էինք իմ հարսանյաց զգեստը… Պшտերшզմը երբ սկսվեց չէի ուզում գնար լացում էի անընդահատ։ Բայց ինքը չլսեց ասում էր՝ ես ուզում եմ իմ երեխան Ստեփանակերտում ծնվի ու ես ինչ տղա եմ, որ իմ հողը,

իմ կնոջը ու իմ մայրիկին չկարողանամ պաշտպանել…. Վերջին օրերին, որ խոսում էինք ասեց. ֊Եթե իմ հետ վատ բան լինի հանկարծ չլացես ու չասես, որ չես ապրի դու պետք ա ապրես իմ համար, դու իմ ուժեղ աղջիկն ես.. Նոյեմբերի 6֊ին զոհվեց՝ իր եղբոր հետ միասին։

Հախումյան Արկադի Արսենի ծնվել է 13.04.2000թ.։ Ծառայել է մարտունի 3 ֊ում։ Զորակոչվել է 2020թ. Հուլիսի 9։ Երկու ամիս էր՝ ինչ ամուսնացել էր։ Պшտերшզմի ժամանակ իր եղբոր հետ միասին զ ոհվել են՝ կյանքը տալով Հայրենիքին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*