Որտեղ է հիմա ապրում Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար ժամանակ Երեւանում բնակվելու տեղ չուներ, հրաժարվում էր ՀՀ Կառավարության կողմից իրեն առաջարկված կեցության վայրի տարբերակներից: Ի վերջո ՀՀԿ նախագահի համար որոշեց առանձնատուն կառուցել ՀՀ դատախազության ներկայացուցիչը Մոսկվայում՝ Կամո Ավագումյանը, որը խոշոր գործարար է, սեփականատեր:

Բայց, պարզվում է, Սերժ Սարգսյանը 2020 թվականին հրաժեշտ է տվել Երեւանից դուրս: ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը 2021-ը դիմավորել է Ծաղկաձերում: Նրան մեր թղթակիցը օրերս տեսել է Ծաղկաձորի ռեստորաններից մեկում՝ թիկնապահներով շրջապատված: Նույն թիկնապահներով, որոնք նրան ուղեկցում էին իշխանության տարիներին:

Նկատենք, որ ՀՀ երրրորդ նախագահն ակնհայտ ուներ ընկճված տեսք, տխուր էր եւ նույնիսկ ժպտալը լիաթոք չէր ստացվում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին Սերժ Սարգսյանի կենսուրախ կինը՝ Ռիտա Սարգսյանը, կորոնավարակի զnհ դարձավ: Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող բժիշկներին չհաջողվեց փրկել Ռիտա Սարգսյանի կյանքը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*