Վարչապետը կարևոր տեղեկություն է հայտնել անհետ կորած զինծառայողների վերաբերյալ

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եւ ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են:

Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետեւյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ:

Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել է եւ հարազատներին է հանձնվել 135 մարմին, եւ այս գործընթացը կշարունակվի:

Ցավում եմ շատ, էլի ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այսպես խոսում եմ, սա շատ դժվար է, բայց ստիպված եմ, էլի եմ ուզում ասել, որովհետեւ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների:

Ես ուզում եմ նաեւ մի հարցի անդրադառնալ՝ որ կա անհետ կորածների եւս մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել։

Եւ ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որեւէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել։

Նաեւ ուզում եմ ասել՝ մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ եւ ս գո օրեր հայտարարել:

Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո:

Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, եւ այն պետք է ապրենք իրար հետ եւ իրարով»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*